Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Արթուր Վանեցյան. Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում

Արթուր Վանեցյան. Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում
11.11.2020 | 15:29

Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնե բարելավել, ես համոզված եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, իշխող խմբակցության պատգամավորներին չկառչել իշխանությունից, թողնել և հեռանալ, հանձնել իշխանությունը մարդկանց, ովքեր կկարողանան այս բարդ իրավիճակում գոնե ինչ-որ դրական արդյունք ապահովել:


Արթուր Վանեցյանը նշել է նաև, թե որն է այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային օրակարգը: «Վարչապետի թեկնածուի հարց չենք քննարկել, օրակարգը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարական, ազգային-համաձայնության կառավարության ձևավորում, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, երբ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ կլինեն հավասար պայմաններում մասնակցել ընտրությունների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշել է Վանեցյանը:a

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ